Կինն ընկերուհուն զրկել է 50 հազար ֆունտից և խափանել նրա հարսանիքը
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հելեն Դովը խաբել է իր ընկերուհուն՝ Քիմ Բեյքերին, զրկել նրան 50 հազար ֆունտից և խաթարել նրա հարսանիքը։ Այս մասին The Sun-ին պատմել է ինքը՝ տուժողը։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Դովը Բեյքերին ասել է՝ ինքը պատասխանատու է տեղի խորհրդում երեխաների որդեգրման համար և առաջարկել է բարեխոսել աշխատանքի համար։ Բեյքերը վաղուց էր երազում նման աշխատանքի մասին և հաճույքով ընդունել է առաջարկը։ Հարցազրույցը կայացել է էլեկտրոնային փոստով, այնուհետև նա ստացել է ծանուցում, որ ընդունվել է։
Ամսիներն անցել են, սակայն այդպես էլ Բեյքերին չեն ասել աշխատանքի գնալ, միայն նրան փոքր հանձնարարություններ են տվել։ Գործատուն միշտ արդարացումներ է գտել՝ կա՛մ համակարգչի խափանում, կա՛մ վատ եղանակ: Կինը մտածել է այլ աշխատանք գտնելու մասին, բայց ընկերուհին համոզել է սպասել՝ խոստանալով, որ խորհուրդը հետադարձ ուժով կհաշվի իր սպասած ամիսների բոլոր աշխատավարձերը։
Պարապուրդի ընթացքում Բեյքերը կորցրել է 50 հազար ֆունտ ստերլինգ, և նրա ընտանիքը սկսել է ֆինանսական խնդիրներ ունենալ։ Արդյունքում կինը որոշել է անձամբ կապ հաստատել տեղի խորհրդի հետ և պարզել, որ Դովն այնտեղ չի աշխատում։
Կրած վնասների պատճառով Բեյքերը ստիպված չեղարկել է հարսանիքը, իսկ Դովը դատապարտվել է։ Ինչպես պարզվել է, նա անձը հաստատող կեղծ փաստաթուղթ է պատրաստել և ներկայացել որպես խորհրդի 15 տարբեր աշխատակից: Իր արարքի պատճառներն այդպես էլ չի բացատրել, բայց դա ֆինանսական օգուտ չի բերել նրան։ Կնոջը դատապարտել են 2,8 տարվա ազատազրկման։