Ծխախոտի արտադրությունը 16.4%-ով ավելացել է
2022 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2021 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 16.4%-ով:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից, այս տարվա եկու ամիսներին հանրապետությունում արտադրվել է 3 մլն 506.7 հազար հատ սիգարետ, իսկ 2021 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 3 մլն 12.4 հազար հատ։
Նշենք, որ Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 9%:
Հիշեցնենք, որ 2022 թ-ի մարտի 15-ից, հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը։
Արգելքը խախտելու դեպքում պաշտոնատար անձը կտուգանվի 150-200 հազար դրամով, ֆիզիկական անձը՝ 50 հազար դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան