Դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն՝ այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 466.76 դրամ՝ նախորդ պրվա համեմատ արժևորվելով 0.03 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 471 դրամ է, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 475 դրամ:
Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 5.23 դրամ՝ ապրիլի 14-ի համեմատ արժեզրկվելով 0.05 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 6 դրամ է։
Բանկերում եվրոյի միջին փոխարժեքը 500.41 դրամ է (ապրիլի 14-ի համեմատ նվազել է 2.42 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 513 դրամ։