«L'Occitane»-ը հայտարարել է Ռուսաստանում խանութների փակման մասին
Ֆրանսիական կոսմետիկայի «L'Occitane» ընկերությունը հայտարարել է, որ Ռուսաստանում փակելու է իր բոլոր խանութները, այդ թվում՝ առցանց։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Երկրում առևտրային հարթակների աշխատանքը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է ընկերության տնօրենների խորհրդում:
«Հաշվի առնելով Ուկրաինայում ռազմական գործողությունների սրման հետևանքով առաջացած մարդկային մեծ տառապանքը և նպատակ ունենալով պաշտպանել մեր աշխատակիցներին ամբողջ աշխարհում պոտենցիալ հանրային ագրեսիայից, մենք որոշում ենք կայացրել փակել խանութներն ու առևտրի վայրերը Ռուսաստանում», - ասվում է ընկերության հայտարարությունում։
Այս հայտարարությունից հետո սոցցանցերում սկսել են քննադատել «L'Occitane» ընկերությանը, օգտատերերը կոչ են արել բոյկոտել և այլևս չգնել այդ արտադրանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան