Տիգրան Աբրահամյան. Մարտակերտում արձանագրված ադրբեջանական առաջխաղացումը այս շղթայի մասն է կազմում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի ագրեսիան Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ նպատակ ուներ ամրապնդելու Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի ճնշումը։
Առանց այդ էլ հետպատերազմական ժամանակահատվածի ստատուս-քվոն բավականին բարդ իրադրություն է ստեղծել Արցախի և Հայաստանի համար, սակայն Ադրբեջանը փորձում է զարգացնել իր առավելությունը և վերջնական վերահսկողություն ապահովել Արցախի կենսական ապահովման «երակների» նկատմամբ և հասնել Արցախի ամբողջական հայաթափմանը։
Ադրբեջանական սցենարը ենթադրում է, որ այս ճանապարհով Արցախի ամբողջական վերահսկողության հարցն ավելի արագ կլուծվի։
Իհարկե այս գործընթացի գլխավոր աջակիցը ՀՀ իշխանությունն է, ով իր հայտարարությունով Ադրբեջանի համար կանաչ լույս է վառում։
Օրեր առաջ Մարտակերտի շրջանում արձանագրված ադրբեջանական առաջխաղացումը այս շղթայի մասն է կազմում։
Չնայած այս պահին պաշտոնապես նշվում է, որ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նախ նրանք կկատարեն պայմանավորվածությունը կամ այլ ուղղությամբ նոր ճեղքում չեն իրականացնի։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր նպատակին հասնելու ճանապարհին նոր թիրախներ և խոցելի ուղղություններ է փնտրելու, որի դեմը պետք է տեղում առնել»։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել:
«Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր»,-հայտնել էին Արցախի տեղեկատվական շտաբից։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ վերաբերվում է նոր հոկտեմբերի 27-երի բացառմանը, ապա կարճ կասեմ՝ մեզ ձեր հետ մի խառնեք. Տիգրան Աբրահամյան
- Չկա Արցախի հայաթափմանը տանող ավելի մեծ քայլ, քան ՀՀ իշխանությունների հայտարարությունները. Տիգրան Աբրահամյան
- Այս իշխանությունն իր թուլամորթությամբ և պահվածքով միայն մոտեցնում է պատերազմը. Տիգրան Աբրահամյան