«Ժառանգության» ներկայացուցիչ. Ամեն ինչ ընթանում է կանոնակարգով, ջերմ ու բարի մթնոլորտում
«9/17 ընտրատեղամասում ընդհանուր իրավիճակը նորմալ է: Տեղամասը բացվել է ուղիղ ժամը 8-ին, բոլոր գործառույթները կատարվել են պատշաճ, կանոններին համապատասխան»,-բնութագրելով ընտրատեղամասում ընթացող հանրաքվեն, ասաց հանձնաժողովի նախագահ Արմենուհի Մանուկյանը, ով ներկայացնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Ընտրատեղամասում գրացված է 1847 ընտրող, ներկա պահին հանրաքվեին մասնակցել է 4 տասնյակից ավելի քաղաքացի:
Վստահված անձանցից «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Արտակ Հակոբյանն էլ նշեց, ամեն ինչ ընթանում է կանոնակարգով, ջերմ ու բարի մթնոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան