«Զատկական փառատոն». Մուտքը կարմիրով
Ապրիլի 17-ին` ժամը 14։00-ից 20։00, ք. Երևանի Աբովյան15/1 հասցեում գտնվող Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում Հայատանում առաջին անգամ տեղի կունենա «Զատկական փառատոն»։
Կազմակերպիչները նշում են, որ հայաստանցիները և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը՝ միասին տոնելով Սուրբ Զատիկը, որն իր մեջ կրում է Հարության և նոր կյանքի փրկության խորհրդանիշ։
Միջոցառումը կիրականացվի «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Փառատոնում կներկայացվեն ԵՀՍԿ ՊՈԱԿ-ի սաների և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխանները համերգային ծրագրում հանդես կգան երաժշտական համարներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև սիրված երաժիշտներ:
Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա միանալ վարպետության դասերին և պատրաստել օրվա խորհիդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալ երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին, մասնակցել համաժողովրդական տոնախմբությանը։
«Զատկական փառատոն» -ի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրևորման և խոցելի խմբերի երեխաներին ինտեգրելու մշակութային կյանք:
Բոլոր երեխաները, այդ թվում՝ խոցելի խմբի երեխաները, ունեն որակյալ կրթություն ստանալու և հասարակության մեջ լիարժեք ներառված լինելու, հասարակության կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից օգտվելու և լիարժեք կյանքով ապրելու իրավունք։
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը խոցելի խմբերի երեխաների զարգացման համար շատ կարևոր դեր ունի, որտեղ երեխաները կարող են փորձել և բացահայտել իրենց կարողությունները, ստեղծագործական գործունեություն ծավալել, ձեռք բերել նախնական մասնագիտական հմտություններ, գտնել նոր զբաղմունքներ և ընկերներ։
Փառատոնին աջակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Ֆորմիակ Արտ ընկերությունը և ՀԵՀԵՄ գրասենյակը։
«Սիրելի՛ մասնակից, մենք ընտրել ենք փառատոնի խորհրդանիշ գույն՝ կարմիրը, ցանկալի է, որ այդ օրը կրեք կարմիր հագուստ կամ որևէ կարմիր գույնի դետալ»,-նշում են կազմակերպիչները։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին