Երեմ Սարգսյան. Նույնիսկ Աղվան Հովսեփյանի թոշակի վրա են կալանք դրել
Աղվան Հովսեփյանին որպես նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին ղեկավար այդպես էլ որևէ բան չմեղսագրեցին։ Այս մասին հայտարարեց Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։
«Երբ հայտարարում էին, թե այդ համակարգում ապօրիներություններ, հանցագործություններ են եղել, պարզվում է, այդպիսիք չկան»,-ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ երեկ դատախազությունը հայտարարեց, որ Աղվան Հովսեփյանի նկատմամաբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Քրգործը հարուցվել էր 2020-ի մարտի 3-ին։
«Այն հարուցվեց պաշտոնական անփութության հետ կապված ինչ-որ դրվագով։ Այդ գործը հարուցեցին ձևական։ Մինչև Աղվան Հովսեփյանին մեղադրանք առաջադրելը նրան նույնիսկ հարցաքննելու կարիք չեն զգացել։ Այնքան սուտ գործ է եղել, որ հարցաքննելու կարիք չկա։ Այդ գործի շրջանակում մեկ էլ 1.5 տարի անց որոշեցին մեղադրանք առաջադրել ու կալանավորել»,-ասաց փաստաբանը։
Հովսեփյանին ազատությունից զրկելը փաստաբանը պայմանավորում է անցած տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նրա հայտարարություններով։
«Աղվան Հովսեփյանը հայտարարում է, որ սատարելու է ՀՀ երկրորդ նախագահին, և դրանից հետո սկսում է այս տարափը։ Այդ խոսքերից հետո հանկարծ հայտնվում են մեղադրանքներ, կալանավորումներ»,-ասաց փաստաբանը։
Սարգսյանն ասաց, նախաքննության ավարտից հետո վերցրել են գործի նյութերը, պարզվել է՝ մաս են անջատել։
Արձագանքելով մեղադրող կողմի այն հայտարարություններին, թե կալանք են դրել Աղվան Հովսեփյանի հաշիվներին՝ 6.8 մլրդ դրամի չափով, Սարգսյանը նախ խորհուրդ տվեց, թող հայտարարեն 10 միլիարդ, ավելի հնչեղ է, ապա հարց հնչեցրեց՝ այդ ինչպե՞ս են հաշվել։
«Կալանք են դրել նույնիսկ Աղվան Հովսեփյանի թոշակի վրա։ Չգիտե՞ն նախաքննական մարմինն ու դատախազությունը, որ թոշակի վրա կալանք դնելու իրավունք չունեն։ Աղվան Հովսեփյանի որդիների բոլոր գույքերի, հաշիվների վրա կալանք է դրված»,-ասաց Սարգսյանն ու ապօրինություն որակեց այն։
Հարակից հրապարակումներ`
- Աղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան
- Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է
- Փաստաբաններ. Աղվան Հովսեփյանին նոր անհիմն մեղադրանք է առաջադրել
- Խնդիր է դրված Աղվան Հովսեփյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ․ փաստաբանական խումբ
- Գագիկ Խաչատրյան. Ժամանակին ծվարել էին Աղվան Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք
- Գոռ Աբրահամյան. Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել
- Աղվան Հովսեփյանի գործով դատախազության ցուցումն անհիմն է. Հակակոռուպցիոն կոմիտե
- Էրիկ Ալեքսանյան. Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան