Երեմ Սարգսյան. Այս պարագայում իրենք խուլ ու համր են, իսկ Դավիթ Արղամանյանն ու իր նմաններն արտոնյալի կարգավիճակում են
«Մեզ համար շատ հստակ է, որ Դավիթ Արղամանյանը հստակ խնդիր ունի դրված՝ ում կողմից, բոլորս երևի թե հասկանում ենք, որ Աղվան Հովսեփյանին պետք է անընդհատ կալանքի տակ պահի, կալանքի ժամկետը երկարացնի։ Դրա համար էլ գործն իրեն են տվել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։
Որպես ասվածի հիմնավորում փաստաբանը նշեց, երբ իրենք դիմել են Վերաքննիչ դատարան, դիմումը առձեռն մուտքագրել են նաև ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նյութերն արագ ուղարկվեն Վերաքննիչ դատարան, նիստը շուտ կայանա։
«Մեկ ամիս անց նոր Դավիթ Արղամանյանը նյութերն ուղարկել է Վերաքննիչ դատարան։ Այսինքն, տեսեք թե անձի ազատության իրավունքի վերաբերյալ ինչ վերաբերմունք է։ Անձը կալանքի տակ է, դու մեկ ամիս նստում ես հանգիստ, նոր ուղարկում»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, դրանից հետո պարզվում է, որ առաջին ատյանի դատարանը դատախազին չի փոխանցել նյութերը, մեկ անգամ էլ դրա պատճառով նիստ չի կայացել։
«Նիստը հետաձգվում է, նշանակվում է ապրիլի 28-ին։ Այսինքն, վերաքննիչ դատարանը պետք է ստուգեր, արդյո՞ք երկու ամսով կալանավորումն օրինակա՞ն է, թե՞ ոչ։ Բայց այդ որոշումը կայացվել է երկու ամսից հետո։ Այստեղ երկու տարբերակ կարող է լինել, կամ ասում են՝ մեկ է, ազատ չենք արձակելու, կամ էլ թքած ունենք անձի ազատության վրա։ Կամ էլ եթե գրած է Աղվան Հովսեփյանի գործն է, իրենք անհանգստանոլւ ոչինչ չունեն, իրենց ամեն խախտում կարելի է»,-ասաց Սարգսյանը։
Նա նկատեց, եթե իշխանության կողմից թիրախավորված որևէ դատավոր մի չնչին խախտում կատարեր, ապա արդարադատության նախարարությունով, գլխավոր դատախազությունով կարգապահական վարույթների տարափ կներկայացնեին։
«Այս պարագայում իրենք խուլ ու համր են, իսկ Դավիթ Արղամանյանն ու իր նմաններն արտոնյալի կարգավիճակում են, քանի որ պահանջները կատարում են, ուրեմն խախտումները ներելի են»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ դատավորներ Դավիթ Արղամանյանի, Արմեն Դանիելյանի գործողությունների մասով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն, մինչդեռ դատախազությունը գրությամբ է պատասխանել։ Գրության մասով էլ դիմել են դատարան, բացարկ են ներկայացրել քննիչին, նախաքննական մարմնին՝ ասելով, որ ուղղորդված քննություն է կատարվում։
Երեմ Սարգսյանն ասաց, նախաքննության ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի ապացույցներ, որոնց հիման վրա կարելի էր նման մեղադրանքներ առաջադրել։
Հարակից հրապարակումներ`
- Երեմ Սարգսյան. Նույնիսկ Աղվան Հովսեփյանի թոշակի վրա են կալանք դրել
- Աղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան
- Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է
- Փաստաբաններ. Աղվան Հովսեփյանին նոր անհիմն մեղադրանք է առաջադրել
- Խնդիր է դրված Աղվան Հովսեփյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ․ փաստաբանական խումբ
- Գագիկ Խաչատրյան. Ժամանակին ծվարել էին Աղվան Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք
- Գոռ Աբրահամյան. Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան