
Զելենսկին հայտնել է պատերազմի սկզբից ի վեր զոհված ուկրաինացի զինվորների թիվը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է փոտրվարի 24-ից Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Ուկրաինայի ԶՈւ-ի զոհերի և վիրավոր զինծառայողների մոտավոր թիվը, հայտնում է «delo.ua»-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ պատերազմում 2500-3000 ուկրաինացի զինվոր է զոհվել, ավելի քան 10000-ը վիրավորվել են։
«Վիրավորների մի մասը ծանր վիճակում է, այդ պատճառով դժվար է ասել, թե նրանցից քանիսը կապրեն»,- ասել է Զելենսկին։
Միաժամանակ նա դժվարացել է նշել խաղաղ բնակչության շրջանում զոհերի ստույգ թիվը։
«Շատ դժվար է խոսել խաղաղ բնակիչների մասին, քանի որ մեր երկրի հարավում արգելափակված են Խերսոն և Բերդյանսկ, իսկ արևելքում՝ Մարիուպոլ և Վոլնովախա բնակավայրերը, ուղղակի չգիտենք, թե քանի մարդ է զոհվել այդ արգելափակված գոտում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։