Իշխանյան. Սրանց «տրամաբանությամբ» հայ ժողովրդի ամենամեծ թշնամին եղել է Հայկ Նահապետը
Իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանը գրում է.
«Հերթը հասավ Տիգրան Մեծին.
Քպ կոչվող խառնամբոխի մանկուրտները միմյանց միջև մրցության մեջ են։ Այդ արարածները մարմնի տարբեր մասերով փորձում են արդարացնել և պաշտպանել իրենց ստնտու բռնապետիկին, պատերազմի պարտության, հազարավոր զոհերի, հայրենիքի հանձնման և ուրացման համար։
Որպես հիմնական թիրախ ընտրված են նախկինները։ Մրցակցությունը հիմնականում ընթանում է, թե ով առավել հնարամիտ կգտվի նախկիններին մեղադրելու, հայհոյելու մեջ։ Մեղավոր են ոչ միայն անկախ Հայաստանի նախկին նախագահները, այլև ՀԽՍՀ բոլոր ղեկավարները, 1918-1920թթ․ ՀՅԴ անդամները։ Սակայն, քպ-ական մի «ականավոր» անդամ գերազանցեց բոլոր իր թիմակիցներին, մեր այսօրվա դժբախտությունների մեջ մեղադրելով Տիգրան Մեծին։Սրանց հոգեբանությունը ստրկական է։
Քանի որ իրենք բռնապետիկի ստրուկներն են, իսկ բռնապետիկը քարոզում է հայ ժողովրդին օտարին՝ թուրքին հպատակություն և ստրկություն, սրանք արդեն նոր «մեղավորներ» են փնտրում հայ ժողովրդի պատմության ընթացքում ստրկության դեմ, ժողովրդի արժանապատվության և պետականության համար պայքարող հայոց մեծերի մեջ։
Սրանց «տրամաբանությամբ» հայ ժողովրդի ամենամեծ թշնամին եղել է Հայկ Նահապետը։ Չէ՞ որ եթե Հայկ Նահապետը չլիներ, ապա հայ ժողովուրդը «խաղաղ», ստրկաբար կգոյատևեր Ասորեստանում, և այն ժամանակվա գուրգենսուքիասյաննեերն ու խաչատուրարսենյաները երջանիկ կբարգավաճեին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի