Հռոմի նորաձևության խանութներն ինչ պայմաններով են ապրանքներ վաճառում ռուսներին
Իտալական նորաձևության տների բուտիկները, որոնք մտնում են LVMH միջազգային հոլդինգի մեջ, առաջարկում են ռուսաստանցիներին վճարել կանխիկ կամ Ռուսաստանի Դաշնությունից դուրս թողարկված բանկային քարտերով, իսկ Ռուսաստանի քաղաքացիների համար գնումներն արգելելու մասին խոսք չկա։
Ինչպես համոզվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը, լյուքս դասի բրենդների խնդիրներն առաջին հերթին կապված են ռուս զբոսաշրջիկների համար «Tax free» համակարգով վճարումներ ձևակերպելու անհնարինության հետ:
«Իհարկե, ռուս զբոսաշրջիկները կարող են գնել մեր ապրանքները, բայց Tax free մի պահանջեք»,- ասել են «Dior» խանութի աշխատակիցները։
«Louis Vuitton»-ում ևս բացառել են գնումների դեպքում ԱԱՀ-ի՝ Tax Free համակարգով վերադարձնելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, նրանք պատրաստակամություն են հայտնել ռուսներին վաճառել ցանկացած ապրանք։
Իսկ «Celine» խանութում ավելի խիստ պայմաններ են։ Աշխատակիցները հայտնել են, որ զբոսաշրջիկները կարող են գնումներ կատարել Իտալիայում բնակվող քաղաքացու հետ։ Խանութի աշխատակիցների խոսքով՝ ռուսական բանկային քարտերն արգելափակելուց հետո խնդիրներ են ունեցել ՌԴ-ից հաճախորդների վճարման հետ կապված:
Հռոմում գտնվող «Gucci» և «Bulgari» ապրանքանիշերի խանութները, որոնք չեն մտնում LVMH հոլդինգի մեջ, նույնպես հաստատել են «Tax free» համակարգի հետ կապված խնդիրների մասին։
Ռուսական անձնագիրը, ինչպես պարզաբանել են աշխատակիցները, արգելափակված է այս համակարգում։ Եվ եթե «Gucci»-ն պարզապես առաջարկել է գնումներ կատարել տեղի բնակչի հետ և չպահանջել հարկերի փոխհատուցում, ապա «Bulgari»-ում հայտնել են «ՌԴ-ում վերավաճառքի համար» գնումների որոշակի արգելքի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա