Նազելի Բաղդասարյանի եղբայրը դիմումներ է գրել Պապիկյանին ու Գյումրու քաղաքապետին. «Մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը»
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է՝ դադարեցնում է ՔՊ կուսակցության անդամակցությունը և վայր է դնում ավագանու անդամի իր մանդատը:
Գրառմանը կից նա հրապարակել է դիմումները՝ ուղղված Վարդգես Սամսոնյանին ու Սուրեն Պապիկյանին։
«Որպեսզի զերծ մնանք տարբեր շահարկումներից, չբանալով շատ փակագծեր, ներկայացնեմ ձեզ իմ դիմումների ընդհանուր պատճառը։
Ըստ իս, մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը և կրում պատասխանատվություն իմ մասով։ Համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով։Թե ինչ կորոշի վարչությունը, հավելյալ կտեղեկացնեմ։
Անկախ զարգացումներից ինքս մնացել եմ հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»,-որոշումն այսպես է հիմնավորել նա։
Բաղդասարյանի կինը՝ Անի Քոչարյանն էլ իր հերթին հեռացել է Գյումրու քաղաքապետարանում զբաղեցրած պաշտոնից։
«Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ 2022թ-ի ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չեմ զբաղեցնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնը»,-գրել է Անի Քոչարյանը, իսկ գրառումը լայքել է Նազելի Բաղդասարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան