Ամեն տարի բուժման նպատակով 1 միլիոն զբոսաշրջիկ մեկնում է Իրան
Իրանի Առողջապահության և բժշկական կրթության նախարարության առողջապահական զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավարն ասել է, որ տարեկան մեկ միլիոն զբոսաշրջիկ, հիմնականում հարևան երկրներից, բուժման նպատակով մուտք է գործում երկիր։ Այս մասին գրում է ParsToday-ը։
Մոհամմադ Ռեզա Թարհեմանը հավելել է, որ բուժվելուն նպատակով Իրան ժամանող զբոսաշրջիկների 80 տոկոսը հարևան երկրներից են, հատկապես՝ Աֆղանստանից և Իրաքից: «200 բժշկական կենտրոններ ունեն օտարերկրյա հիվանդներ ընդունելու և այդ ոլորտում գործունեություն ծավալելու արտոնագիր»,- ասել է նա։
Թարհեմանը հստակեցրել է, որ առողջապահական զբոսաշրջության ոլորտում Իրանն աշխարհում զբաղեցնում է 46-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները