Հայաստանում գինու արտադրությունը նվազել է
Հայաստանում գինու, շամպայնի արտադրության ծավալները նվազել են։ Փոխարենը ալկոհոլային խմիչքների շուկայում աճել է գարեջրի արտադրությունը։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2022 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1 մլն 77.3 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.5 տոկոսով: Նշենք, որ 2021թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 1 մլն 231.3 հազար լիտր գինի:
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալները նվազել են 6%-ով` կազմելով 49.8 հազար լիտր:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-փետրվարին միայն ավելացել է գարեջրի արտադրությունը։ Մասնավորապես, նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 2 մլն 392.3 հազար լիտր գարեջուր` 2021թ-ի համեմատ աճելով 14%-ով:
Նշենք, որ 2021 թվականին հանրապետությունում արտադրվել է 13 մլն 82.7 հազար լիտր գինի՝ 2020-ի համեմատ աճելով 18.8%-ով, իսկ շամպայնի արտադրությունը նվազել է 19.5%-ով կազմելով 903.6 հազար լիտր։
Ինչ վերաբերում է գարեջրին, ապա նախորդ տարի արտադրության ծավալներն ավելացել են 20%-ով՝ կազմելով 28 մլն 172 հազար լիտր։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին