Ինչու ենք գիրանում և ինչպես ճիշտ սնվել՝ չգիրանալու համար
Բժիշկ, նուտրիցիոլոգ Իրինա Պիսարևան դիետաներն անօգուտ է անվանել՝ կարճաժամկետ ազդեցության պատճառով։
Life.ru-ի հետ զրույցում սննդաբանը թվարկել է քաշի ավելացման ամենատարածված պատճառները՝ նշելով, որ նիհարելու համար պետք է փոխել կենսակերպը, սակայն դա չպետք է լինի դիետաների կամ նիհարեցնող դեղամիջոցների միջոցով։ Ըստ նրա՝ դիետայի ավարտից հետո մարդիկ կրկին գիրանում են։
Տնային պայմաններում նիհարելու համար մասնագետը խորհուրդ է տալիս առողջ սննդակարգ կառուցել և կենտրոնանալ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հավասարակշռության վրա:
Ըստ Իրինա Պիսարևայի՝ պետք է ավելացնել առողջ ճարպերը՝ ընկույզների և ավոկադոյի միջոցով, ինչպես նաև բարդ ածխաջրերը՝ ամբողջահատիկից, մսից կամ ձկից պատրաստված կերակերուներով։
Սակայն քաշի կորստի համար սննդակարգը բավարար չէ։ Մասնագետի խոսքով՝ ֆիզիկական ակտիվությունն առողջ ապրելակերպի անհրաժեշտ մասն է կազմում: Դրա համար անհրաժեշտ է շաբաթական առնվազն երկու-երեք անգամ մարզվել։
Սննդաբանն անդրադարձել է նաև ջրին։ «Քաշը նվազեցնելու և նիհարելու համար անհրաժեշտ է հետևել ջրային հաշվեկշռին, այն շատ կարևոր է նյութափոխանակության համար։ Պետք է շատ հենց ջուր խմել, այլ ոչ թե թեյ, հյութեր կամ այլ ըմպելիքները»,- ընդգծել է Իրինա Պիսարևան։
Նրա խոսքով՝ D վիտամինի պակասը նույնպես կարող է դանդաղեցնել նիհարելու գործընթացը, և խորհուրդ է տալիս դիմել մասնագետին՝ դա պարզելու համար:
Որոշ մարդիկ կարող են հակված լինել գիրության, զգուշացնում է Պիսարևան։ Այս դեպքում, ըստ նրա, պետք է նույնպես դիմել մասնագետին, ով կտա անհատական առաջարկություններ:
«Եվ ամենագլխավոր հիշեցումը բոլոր նրանց համար, որոնք նիհարում են։ Կարևոր է քաղցած չմնալ, քանի որ նման դիետաներով մարդիկ ջրազրկվում են և սկսում են կրկնակի շատ ուտել, ինչի արդյունքում ավելի շատ կիլոգրամներ են հավաքում»,- ընդգծել է սննդաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան