Ոստիկանության օրն է
Հայաստանում այսօր նշվում է ոստիկանության օրը։
Ոստիկանության կոլեգիայի անդամները օրվա նախօրեին ծաղկեպսակ և ծաղիկներ են խոնարհել Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված գործընկերների, հանուն հայրենիքի զոհված Արցախյան պատերազմների մասնակից ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Օրվա առթիվ ոստիկնաաետ Վահե Ղազարյանի շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է.
«Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել բարդագույն իրավիճակների, ունեցել ծանր կորուստներ, բայց միշտ կարողացել է դիմակայել մարտահրավերներին և բարձրանալ պրոֆեսիոնալիզմի նոր մակարդակի: Եվ այսօր էլ վերջին տարիների ծանրագույն իրադարձությունների միջով անցած ոստիկանությունն առավել կոփված է, կարողունակ, պատասխանատու:
Մենք շարունակում ենք բարեփոխումների ընթացքը, որի ձեռքբերումներից է իր աշխատանքային դաշտն ընդլայնող պարեկային ծառայությունը:
Մենք արդիականացնում ենք համակարգի կառույցները, կատարելագործում հանցավորության դեմ պայքարի մեթոդները, պատրաստում այն նոր սերունդը, որը շարունակելու է ծառայությունը պետությանն ու ժողովրդին»։