Որոնք են ստամոքսի համար օգտակար մթերքները
Բժիշկ-սննդաբան Մարինա Մակիշան նշել է այն մթերքները, որոնք պաշտպանիչ ազդեցություն են ունենում աղեստամոքսային համակարգի վրա։
Մասնագետն արգելել է դատարկ ստամոքսին գազավորված ջուր խմել, քանի որ այն խթանում է ստամոքսում աղաթթվի արտադրությունը։ Դրա պատճառով մեծանում է գաստրիտի և ստամոքսի լորձաթաղանթի այլ բորբոքային պրոցեսների առաջացման վտանգը։
Սննդաբանի խոսքով՝ ստամոքսի համար օգտակար է կաղամբը։ Ըստ նրա՝ կաղամբն ու դրա հյութն արագացնում են վերքերի և լորձաթաղանթի վերականգնման գործընթացը, ինչը հատկապես օգտակար է գաստրիտի կամ խոցի դեպքում։
Մակիշան խորհուրդ է տալիս կաղամբով աղցանների մեջ ավելացնել մեկ կամ երկու թեյի գդալ բուսական յուղ։
Ենթաստամոքսային գեղձի աշխատանքը բարելավելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ուտել բրոկկոլի և դդում, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ և օգնում են վերականգնել օրգանիզմի բջիջները:
Արագ սնունդն ու արագ ածխաջրերը լուրջ վնաս են հասցնում լյարդին՝ մեծացնելով ճարպային հեպոտոզի առաջացման վտանգը։ Մինչդեռ, ըստ սննդաբանի, տոմատի մածուկը և ցածր յուղայնությամբ կաթնաշոռը կարող են նպաստել լյարդի բջիջների վերականգնմանը։
Ի վերջո, ինչպես նշում է Մարինա Մակիշան, օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեն մրգերն ու բանջարեղենը։ Ըստ նրա՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումը թույլ է տալիս արագացնել աղիների վերականգնումը դրանցում առկա բջջանյութի շնորհիվ։
Հարակից հրապարակումներ`
- Որոնք են երկարակյաց մարդկանց սիրած ըմպելիքները
- Բժիշկը ասել է, թե ով պետք է կանաչ սոխ չուտի
- Սրտաբանն անվանել է այն հիվանդությունները, որոնց դեպքում հնարավոր է սրտի կաթված տանել և այդ մասին չիմանալ
- Դիետոլոգը զգուշացրել է թթու և տապակած սնունդի վտանգավորության մասին
- Ինչո՞ւ շոկոլադը չի կարելի համադրել սուրճի հետ
- Ի՞նչ անալիզներ են պետք հանձնել կորոնավիրուսից հետո. Բժշկի խորհուրդները
- Բժիշկները նշել են արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու չորս եղանակ
- Դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել սպիտակ բրնձից
- Միջերկրածովյան դիետան ապացուցվել է, որ օգտակար է COVID-19-ի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան