Կինոաշխարհի «անահիտները» գտել են իրենց տերերին
Կայացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 3-րդ մրցանակաբաշխությունը:
Հայկական ազգային կինոակադեմիային նշում են, որ այն իսկական հաղթահանդես է դարձել կինոյի ոլորտում ստեղծագործող կին արվեստագետների համար. հաղթողի դափնիները զարդարել են կինոաշխարհի «անահիտներին»:
Մրցանակաբաշխության 12 անվանակարգերում «Անահիտ» -ի են արժանացել՝
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ - «Նոր տարվա գոճի» / ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյան
Լավագույն վավերագրական ֆիլմ - «Կանանց գյուղը» / ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան
Լավագույն անիմացիոն ֆիլմ - «Կաֆկայի երազը» / ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան
Լավագույն հնչյունային ձևավորում - Էդգար հակոբյան, Մարիուս բլազիս / «Դրախտի դարպասը»
Լավագույն նկարչական ձևավորում - Սեվակն Բաղդասարյան, Յուրգիտա Գերդվիլայտե / «Դրախտի դարպասը»
Ֆիլմի լավագույն երաժշտություն - Անդրանիկ Բերբերյան / «Սողոմոնի երգերը»
Լավագույն օպերատորական աշխատանք - Հայկ Կիրակոսյան / «Չնչիկ»
Լավագույն սցենար - Նորա Մարտիրոսյան / «Երբ որ քամին հանդարտվի»
Կնոջ լավագույն դերակատարում - Լիլի էլբակյան /«Չնչիկ»
Տղամարդու լավագույն դերակատարում - Դավիթ Հակոբյան / «Երբ որ քամին հանդարտվի»
Լավագույն ռեժիսորական աշխատանք - Նորա Մարտիրոսյան / «Երբ որ քամին հանդարտվի»
Լավագույն խաղարկային ֆիլմ - «Երբ որ քամին հանդարտվի» / Անի Որսկանյան, Ջուլի Փարատյան, Անաբել Նեզրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան