Ոստիկաններն անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեր վրա. Արթուր Վանեցյան
«Մենք պետք է այստեղ տեղադրեինք վրաններ, ոստիկաններն անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեր վրա։ Մեր վրանները, մեր տղային, ոնց որ ոստիկանությունն առանգել է, գողացել է։ Հեսա գտնենք ու հասկանանք»,- Ազատության հրապարակում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացած, ուժ էին փորձում կիրառել, Ա. Վանեցյանն ասաց. «Հա, անկեղծ ասած։ Ոչինչ, դա լավ է, այսինքն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Բոլորին հավաստիացնում եմ, որ սկսել ենք այսօր պայքարել, չենք գնալու տուն, չենք ավարտելու, անպայման մնալու ենք այստեղ և մեր նպատակն իրագործելու ենք, իսկ մեր նպատակը մեկն՝ մեր երկիրը, Արցախն ու Հայաստանը բերել մի իրավիճակի, երբ ապահոված է Արցախի և Հայաստանի անվտանգությունը, պետություն լինելը, առհասարակ հայի և հայկականության պահպանության հարցը մենք պետք է լուծենք»։
Նա նշեց, որ գործողությունները լինելու են շարունակական, իսկ այսօր ամեն ինչ անելու են վրաններ տեղադրելու համար։
Իրավաբան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ վրանները ոչ մի բանով չեն կարող խանգարել, հավաքների ազատության իրավունքը սահմանադրական իրավունք է, Հայաստանում, ի դեպ, առավելապես կայացած։
«Կարծում եմ՝ այս իշխանությունները հավաքների ազատության իմաստը շատ լավ գիտեն, իսկ վրաններ առևանգելու մասին էլ չէի լսել, նման պրակտիկա, կարծես թե, Հայաստանում չի եղել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։
Ազատության հրապարակում այս պահին բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ են հավաքվել։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ անում է Երևանում ապաստանած խունտան քարոզչական դաշտում, ընդամենը ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին. Աբրահամ Գասպարյան
- Թագուհի Թովմասյան. Վճռական գործողությունների մեկնարկը տրված է
- Տիգրան Աբրահամյան. Երկիրը փրկելու պայքար է
- Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
- Այս պահին Հայաստանում կուսակցության, անհատների շահեր չկան, այժմ վճռվում է մեր հայրենիքի բախտն ու ճակատագիրը. Ոսկանյան
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- Ժամն է գործելու, Արցախը, Հայաստանը գտնվում են խիստ ճգնաժամային փուլում․ Խաչիկ Գալստյան
- «Հայրենիք». Մենք տուն չենք գնալու, մինչև չհասնենք մեր նպատակին
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան