Ստեփան Դանիելյան. Գործող վարչապետը Հայաստանի համար էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Գործող վարչապետն արեց այն, ինչն ամենավտանգավորն էր այս պահին։ Հայտարարելով, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Հայաստանը ներքաշեց աշխարհքաղաքական սուր մրցակցության մեջ։ Արցախի խնդիրը տարածքային վեճ չի, դա աշխարհքաղաքական կիզակետ է եւ հայերն ու ադրբեջանցիները չեն որոշելու Արցախի կարգավիճակի հարցը։
Արցախի երկրորդ պատերազմի հրահրումը իր մտածված, կամ չմտածված, կամ արտաքին ուժերի իրեն «արածացնելու» (քաղաքական իմաստով ) քայլերի պատճառով տեղի ունեցավ։ Հիմա երկրորդ անգամ է Հայաստանը ներքաշում պատերազմի մեջ։ Եթե դա իրեն հաջողվի, այս անգամ դա արդեն լոկալ պատերազմ չի լինելու, այլ լինելու է մեծ պատերազմ, հզոր երկրների մասնակցությամբ։
Գործող վարչապետը Հայաստանի համար էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում։
Հ.Գ. Հայաստանի ընդդիմությունը երբ է սովորելու քաղաքական տեքստեր արտաբերել։ Սա հռետորական հարց է»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի մենք դարձյալ պարտվենք
- Փաշինյանն իր քայլերով մեծ ու կործանարար պատերազմ է հրահրում. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Դիվանագիտության առումով վիճակն ավելի խայտառակ է, քան բանակում
- Ստեփան Դանիելյան. Հաստատվում են այն վկայությունները, որ Շուշին դիտավորյալ է հանձնվել
- Ստեփան Դանիելյանը հարց ունի Փաշինյանին ու կոչ է արել ընդդիմադիրներին հնչեցնել դա
- Ստեփան Դանիելյան. Կովկասը «Նոր Ուկրաինա» դառնալու ճանապարհին է, իսկ Հայաստանը' «Նոր Մարիուպուլի»-ի
- Ինչու պղծեցին Արցախի դրոշը. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Չկա չհանձնվողների կուսակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի