Կապիտուլիացիոն ապագայի դրվագներից. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Կապիտուլիացիոն ապագայի դրվագներից...
Առաջիկա օրերին Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսելու Իրաքի հյուսիսում` անվտանգության բուֆերային գոտին մեծացնելու նպատակով: Բնականաբար, այդ բուֆերային գոտին նշանակում է Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս նոր տարածքի նոր, հերթական նվաճում թուրքական զինված ուժերի կողմից: Այսինքն` որպեսզի «խաղաղություն դարաշրջան» բացվի, Թուրքիան նոր տարածքներ պետք է նվաճի Իրաքից` գումարելով արդեն եղածին: Իմիջիայլոց, թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ այս նոր գործողությունը «կազատագրի Իրաքը և Սիրիան ԱՄՆ ճիրաններից»:
Այս տակտիկան հաճախակի է կիրառվում Թուրքիայի կողմից: Չզարմանաք, որ ապագայում նույնը տեսնեք նաև Հայաստանի Հանրապետության միջազգային սահմանների նկատմամբ, քանի որ եթե սահմանը զորք չի պահում, այլ միայն թուղթ, այն թղթի պես ճզմելով էլ նվաճում են:
Ավելին, այդ գործում Թուրքիային կօգնեն թուրքամետ կապիտուլիացիոն խմբավորման ներկայացուցիչները, ինչպես դա լինում է Իրաքի պարագայում, երբ Իրաքյան Քրդստանի ղեկավարը գնում է Անկարա` «տեղեկանալու», որ շուտով իր տարածքում թշնամական երկրի բանակ է մտնելու»։
Հարակից հրապարակումներ`
- Այսքանից հետո բոլոր նրանք, որոնք հայտարարում են՝ սատարում են Արցախի հայկականությունը, պարտավոր են գործով ապացուցել դա. Գեղամյան
- Բացվելու է սպառնալիքների նոր դարաշրջանը. Վարուժան Գեղամյան
- Ադրբեջանը ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության հետ համաձայնությամբ փակել է Արցախ մուտքը. Վարուժան Գեղամյան
- Վարուժան Գեղամյան. Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերություններ հաստատելուն կողմ չէ
- Այս նոր կապիտուլիացիայի ստորագրումը արդարացվելու է նոր լայնամասշտաբ պատերազմից խուսափելու «ցանկությամբ». Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները