Տիգրան Աբրահամյան. Ճանապարհը մեկն է՝ մի կողմ թողնել նեղ անձնական շահերը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արթուր Վանեցյանի կոչ-հորդորից հետո օպերայի հրապարակում եմ։ Այս ընթացքում մեծ թվով քաղաքացիների հետ եմ հանդիպել, բովանդակային զրույցներ ունեցել։
Բոլորի մտահոգությունները տարբեր ձևակերպումներով նույնն է՝ ինչպե՞ս հեռացնել այս իշխանություններին, ինչպե՞ս կանխել Արցախի և Հայաստանի անկումը։
Ճանապարհը մեկն է՝ մի կողմ թողնել նեղ անձնական շահերը և որքան հնարավոր է արագ համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ։
Հ.Գ. Ոստիկանական համազգեստով մի խումբ անհասկանալի դեմքեր փորձում էին ինձ բերման ենթարկել, երբ փորձում էի պաշտպանել մեր մի քանի քաղաքացու՝ ոստիկանական ուժի ապօրինի կիրառումից»։
Հարակից հրապարակումներ`
- Շատ լավ հասկանում են, որ իրենց վերջը եկել է. Արսեն Բաբայան
- Արթուր Վանեցյան. Ես տուն չեմ գնալու
- Ազատության հրապարակում վիճակը լարված է, քաղաքացիները բերման են ենթարկվում
- Ոստիկաններն անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեր վրա. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան