Այս պահին Հայաստանում կուսակցության, անհատների շահեր չկան, այժմ վճռվում է մեր հայրենիքի բախտն ու ճակատագիրը. Ոսկանյան
«Իրականության մեջ սա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի օրակարգ է»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, եթե ուշադիր լինենք, ապա Հայաստանը, Արցախն անզորության դրդելն, ըստ էության, բարձրացնում է Բաքվի բռնապետի գայթակղության այն մակարդակը, որ, ընդհանրապես, թե Արցախն ամբողջությամբ կլանելու, թե Հայաստանից առանձին հատվածներ պոկելու համար։
«Հետևաբար, կարծում եմ, իրականության մեջ մենք չունենք խաղաղության որևէ օրակարգ, Ադրբեջանն ունի հստակ օրակարգ, որը ենթադրում է Արցախի ամբողջական կլանում, Հայաստանը վասալական կախվածության մեջ գցել։ Դա իրենց համար լավագույն սցենարի պարագայում ենթադրում է Հայաստանի ամբողջական ոչնչացում որպես առանձին պետական միավոր, որն ունակ է ապահվելու իր ազգային անվտանգությունը»,- ասաց իրանագետը։
Վարդան Ոսկանյանի խոսքով, այսօր հասարակական համախմբման կարիք կա. «Այսօր, այս պահին Հայաստանում, ըստ էության, կուսակցության շահեր, առանձին անհատների շահեր չկան, այժմ վճռվում է մեր հայրենիքի բախտն ու ճակատագիրը»։
«Ադրբեջանի պետության շահը ենթադրում է Հայաստանի չգոյություն։ Բաքվի բռնապետը չի պայքարում Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի, Երևանի համար, Բավքի բռնապետը պայքարում է Հայաստանի չգոյության համար»,- ասաց Վ. Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- Ժամն է գործելու, Արցախը, Հայաստանը գտնվում են խիստ ճգնաժամային փուլում․ Խաչիկ Գալստյան
- Արի Ազատության հրապարակ. Արսեն Բաբայան
- «Հայրենիք». Մենք տուն չենք գնալու, մինչև չհասնենք մեր նպատակին
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան