«Հայրենասերի անձնական օրինակով քաղաքացիներ դաստիարակած ալեզարդ մեծ հայորդին այսօր Ազատության հրապարակում է»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հաճախ եմ լսում, թե մեզանում չկան օրինակելի մտավորականների կերպարներ։
Ո՞վ է ասել։ Հապա, նայեք Գուրգեն Մելիքյանին' մարդ, որի կյանքը և նվիրումը մեր հայրենիքին ընդօրինակման աղբյուր է։
Գրեթե կես դար շարունակ դասախոսի և հայրենասերի անձնական օրինակով քաղաքացիներ դաստիարակած ալեզարդ մեծ հայորդին այսօր Ազատության հրապարակում է՝ հանուն Հայաստանի և Արցախի, հանուն մեր բոլորի վաղվա օրվա։
Գիտեք, թե որքան են մաշել «հպարտ» բառն, այն արժեզրկելով տեղի-անտեղի գործածությամբ, բայց ես այսօր հպարտ եմ, որ անսահմանորեն օրինակելի մեր ուսուցչապետ Գուրգեն Մելիքյանի, աշակերտն եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Ես տուն չեմ գնալու
- Ազատության հրապարակում վիճակը լարված է, քաղաքացիները բերման են ենթարկվում
- Սոս Հակոբյան. Ոստիկանության ապօրինի գործողությունների արդյունքում բերման ենթարկվեցին մեր պայքարի մի շարք ընկերներ
- Ոստիկաններն անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեր վրա. Արթուր Վանեցյան
- Նարեկ Սամսոնյան. Պայքարի այս փուլում մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա մեծ գործընթացի կայացման համար
- Այս պահին Հայաստանում կուսակցության, անհատների շահեր չկան, այժմ վճռվում է մեր հայրենիքի բախտն ու ճակատագիրը. Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Թշնամական քարոզին հավատացող հայաստանցիներին մորթելու են առաջինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան