Արցախի ժողովուրդը բանից տեղյակ չէ, իրենց երկիրը տալիս են ադրբեջանցիներին. Տիգրան Արզաքանցյան
«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը Ազատության հրապարակում է։ Նա ասաց, որ որպես երկրի անհանգստացող քաղաքացի տեսել է հրապարակում հավաքվել են մարդիկ, քաղաքական գործիչներ, մոտեցել է՝ հասկանալու հավաքի նպատակը։
«Ինչպես հայ ազգի բոլոր ներկայացուցիչներն են այսօր անհանգստանում քաղաքական իրավիճակից, նույնը ես եմ։ Որպես քաղաքացի կարևոր է գանք, տեսնենք, թե այսօր մեր ժողովուրդն ինչպես է տրամադրված, ինչ է կատարվում, հասկանանք, թե ինչպես ենք մեր երկիրը հանում այս ճգնաժամից։
Ոչ մեկ կուսակցություն-կուսակցություն չպետք է խաղա, երկրի վիճակն է այսօր այն աստիճանի, որ պետք է կանգնենք մեր երկրի կողքը, երկիրն այս ցնցումներից կարողանանք հանել»,- ասաց Տ. Արզաքանցյանը։
Նրա խոսքով, չի հավատում թուրքերին, ադրբեջանցիներին, հիմա իրենց հետ խաղաղություն կնքելն անիմաստ է, խաբող են։
«Պետք է խնդիրները ճշտվեն, բոլորի առաջ դրվի ճանապարհային քարտեզը, կարողանալ հարցին ճիշտ լուծում տալ։ Երկիրը տանում են սխալ ուղղությամբ։ Ասում ենք խաղաղ ձևով կարողանանք կնքել այդ պայմանագիրը։ Ինչ անենք՝ խաղաղ ձևով հանձնենք մեր երկի՞րը։
Ամենակարևորը՝ հաշվի առնել Արցախի ժողովրդի կարծիքը։ Ամենավատն այն է, որ բանակցություններին չեն մասնակցում Արցախի ղեկավարությունը։ Արցախի ժողովուրդը բանից տեղյակ չէ, իրենց երկիրը տալիս են ադրբեջանցիներին։ Այդպես չի լինում»,- ասաց Տ.Արզաքանցյանը։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։
Ազատության հրապարակում այս պահին բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ են հավաքվել։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Վճռական գործողությունների մեկնարկը տրված է
- Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում
- Տիգրան Աբրահամյան. Երկիրը փրկելու պայքար է
- Հոկտեմբերի 3-ին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեցին, որովհետև խոստացել էին հանձնել. Սերոբ Գասպարյան
- Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
- Այս պահին Հայաստանում կուսակցության, անհատների շահեր չկան, այժմ վճռվում է մեր հայրենիքի բախտն ու ճակատագիրը. Ոսկանյան
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- Ժամն է գործելու, Արցախը, Հայաստանը գտնվում են խիստ ճգնաժամային փուլում․ Խաչիկ Գալստյան
- Արի Ազատության հրապարակ. Արսեն Բաբայան
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին