Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ ինքը Ազատության հրապարակում է, հասել է կրիտկական պահը, երբ այլևս ելույթներ ունենալով, գրառումներո անելով, որևէ բանի հասնել չենք կարող։
«Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախը թշնամուն։
Հասնում ենք մի հանգրվանի, որ խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ։ Հասել ենք մի պահի, երբ ասում են՝ մեր նահատակված զինվորներն անիմաստ են պայքարել, նրանց տրված կյանքը սխալի արդյունք է եղել։
Բայց ավելի կարճ ասեմ։ Ես եկել եմ Ազատության հրապարակ, չեմ ուզում վերադառնալ տուն, ուզում եմ շփվել յուրաքանչյուրի հետ, խոսել բոլորի հետ՝ հասկանանք, ինչ ենք անելու։
Հարգելի հայրենակիցներ, ես լինելու եմ այստեղ, խնդրում եմ, եկեք Ազատության հրապարակ, համախմբվենք, հզորանանք, պայքարենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայ լինելու»,-ասաց Արթուր Վանեցյանը։