
Արթուր Վանեցյան. Քիչ առաջ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել հայտնի իրանագետ ու մեծ հայրենասեր, բարեգործ Ռուբեն Մելիքյանի հետ ու գրել.
«Վստահ եմ՝ Գուրգեն Մելիքյանին ներկայացնելու կարիք չկա: Սերունդներ է կրթել ու իր ամենօրյա վարքագծով բարձր պահել մեր մեջ իրական ազգային արժեքները: Իսկ քիչ առաջ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ:
Սիրելի հայրենակիցներ, վեր կացեք և եկեք հրապարակ: Մեր գործն արդար է: Մենք պետք է կասեցնենք օրվա իշխանությունների այս կործանարար ընթացքը»։