Արթուր Վանեցյան. Յուրաքանչյուրդ մտածեք, որ հենց ձեզանից է կախված Հայաստանի ու Արցախի ապագան
«Ես Ազատության հրապարակ եմ եկել որպես ՀՀ քաղաքացի Արթուր Վանեցյան։ Պահն օրհասական է։ Յուրաքանչյուր քաղաքացուց է կախված՝ կունենա՞նք Հայաստանի Հանրապետություն, կունենա՞նք Արցախ։ Սա քաղաքական պայքար չէ, սա հանուն հայրենիքի պայքար է»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա ևս մեկ անգամ կրկնեց՝ մնալու է Ազատության հրապարակում։
«Յուրաքանչյուրդ մտածեք, որ հենց ձեզանից է կախված Հայաստանի ու Արցախի ապագան, յուրաքանչյուրից է կախված՝ կունանա՞նք երկիր, պետություն, պետականություն, թե՞ ոչ։ Յուրաքանչյուրից է կախված, այս տարածքում մենք կունենանք ինքնիշխան պետություն, թե՞ կլինեն ինչ-որ պետության կցորդ։ Մենք հայրենիք չունենք, որը կարող ենք հանձնել թշնամուն։ Չենք կարող թույլ տալ, որ ինչ-ինչ պատճառաբանություններով հայրենիքը հանձնեն թշնամուն»,-ասաց Վանեցյանը։
Նա նշեց, օրվա ընթացքում Ազատության հրապարակում են եղել դասախոսներ, գեներալներ, գիտնականներ, պատգամավորներ, քաղաքացիներ։
«Ես կոչ եմ անում մարդկանց համախմբվել Հայաստանի ու Արցախի դրոշների ներքո։ Մենք ԱԺ-ում լսեցինք մի ելույթ, որն ամենախայտառակն էր Երրորդ Հանրապետության պատմության մեջ։ Հետագայում այն պատմության գրքերում լինելու է խայտառակության, պարտվողականության, օտարի շահերը սպասարկելու մասին»,-ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ ՊՊԾ պետը Ազատության հրապարակում էր
- Ի՞նչ կատարվեց Ազատության հրապարակում
- Արթուր Վանեցյան. Քիչ առաջ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ
- Տիգրան Աբրահամյան. Ճանապարհը մեկն է՝ մի կողմ թողնել նեղ անձնական շահերը
- Արթուր Վանեցյան. Ես տուն չեմ գնալու
- Ազատության հրապարակում վիճակը լարված է, քաղաքացիները բերման են ենթարկվում
- Սոս Հակոբյան. Ոստիկանության ապօրինի գործողությունների արդյունքում բերման ենթարկվեցին մեր պայքարի մի շարք ընկերներ
- Ժամն է գործելու, Արցախը, Հայաստանը գտնվում են խիստ ճգնաժամային փուլում․ Խաչիկ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան