Շատ լավ հասկանում են, որ իրենց վերջը եկել է. Արսեն Բաբայան
«4-5 անձանց բերման են ենթարկվել։ Ոստիկանները խոստացել են, որ պետք է վերադարձնեն։ Սպասում ենք մեր քաղաքացիներին։ Եթե չվերադարձնեն քաղաքացիներին, այդ դեպքում մեր ծրագրերի մասին կտեղեկացնենք»,- Ազատության հրապարակում ոստիկանների հետ միջադեպից հետո ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
Նա նշեց, որ իրենց վրանները նույնպես ոստիկանները տարել են, սպասում են, որ դրանք էլ վերադարձնեն։
Նրա խոսքով, ոստիկանները սկզբից մինչև վերջ խախտեցին ամբողջ օրենսդրությությունը։
«Առաջին հերթին չէին կարող արգելել, որպեսզի գույքը, ինչը շտապ հավաքի համար էր, տեղափոխվեր հավաքի վայր, չէին կարող արգելել, քանի որ համապատասխան պաշտոնական իրազեկումները կան ոստիկանությանը, քաղաքապետարան։ Ցանկով գրված էր՝ վրան, աթոռներ։ Ընդհանրապես, ոչ թե թույլ չտվեցին վրանները տեղադրելը, այլ որպես գույք տեղափոխելը։ Իսկ այն մարդիկ, ովքեր փորձել էին տեղափոխել, դիմադրել, ապօրինի բերման ենթարկվեցին»,- ասաց նա։
Հարցին, թե ո՞րն է ոստիկանության նման քայլերի պատճառը, ըստ նրա, երևի վրանից վախեր ունեն իշխանության շատ վերևներում կանգնած մարդիկ։
«Չգիտեմ։ Շատ լավ հասկանում են, որ իրենց վերջը եկել է և սրանով հենց այդ վերջն արձանագրելու միջոցառումն ավարտին է հասցվելու։ Իրենք արդեն շատ լավ հասկանում են և դրա համար փորձելու են անդադար, ամեն կերպ խոչընդոտել, մենք էլ ամեն կերպ թույլ չենք տալու խոչընդոտեն»,- նշեց Արսեն Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Ես տուն չեմ գնալու
- Ազատության հրապարակում վիճակը լարված է, քաղաքացիները բերման են ենթարկվում
- Սոս Հակոբյան. Ոստիկանության ապօրինի գործողությունների արդյունքում բերման ենթարկվեցին մեր պայքարի մի շարք ընկերներ
- Ոստիկաններն անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեր վրա. Արթուր Վանեցյան
- Այն, ինչ անում է Երևանում ապաստանած խունտան քարոզչական դաշտում, ընդամենը ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին. Աբրահամ Գասպարյան
- Մեր թշնամին մեզ հետ դեռ խոսում է ցեղասպանության լեզվով, ինչպե՞ս կարելի է նրա հետ բարեկամություն անել. Դոխոյան
- Սա վերջին կետն է, սրանից այն կողմ արդեն ունենք պետության կորստի ռիսկ. Սոս Հակոբյան
- Թագուհի Թովմասյան. Վճռական գործողությունների մեկնարկը տրված է
- Տիգրան Աբրահամյան. Երկիրը փրկելու պայքար է
- Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- «Հայրենիք». Մենք տուն չենք գնալու, մինչև չհասնենք մեր նպատակին
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան