Թագուհի Թովմասյան. Վճռական գործողությունների մեկնարկը տրված է
«Խաղաղության օրակարգը պարտադրանքով չի լինում, խաղաղության փաստաթուղթ կոչեցյալը պետք է լինի լեգիտիմ»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը Ազատության հրապարակում էր։
Նրա խոսքով, չեն կարող պարտադրանքով փաստաթուղթ ստորագրել տան, և ասեն, որ այն ընդունելի է բոլոր կողմերի համար։
«Փաստացի մեզ ուժի, պատերազմի սպառնալիքի ներքո պարտադրում են խաղաղություն։ Ինչո՞ւ ենք մենք այդ մեկ կողմի պարտադրանքը կատարում»,-ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով, չկա որևէ մարդ, որ չի ցանկանում խաղաղություն, սակայն պետք է հասկանանք, թե որն է խաղաղության գինը։
«Եթե դա արվում է Արցախի ու արցախահայության հաշվին, արդյո՞ք դա է մեր երազած խաղաղությունն ու Հայաստանի պետական շահը։ Ես կարծում եմ, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, դրան պետք է հասնել երկու կողմերի փոխհամաձայնությամբ։ Միայն այդ պայմաններում մենք կարող ենք խոսել լեգիտիմ փաստաթղթի մասին»,-նշեց նա։
Նա ընդգծեց՝ պիտի թույլ չտանք, որ այսօրվա իշխանությունը Արցախը նվիրի թշնամուն, և պիտի դիմենք վճռական գործողությունների թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում։
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի նախաձեռնած պայքարին, նա կոչ արեց միանալ դրան։
«Ցույց տանք, որ հայ ժողովուրդը արժանապատիվ է, և մեր անունից ոչ ոք չի կարող հակահայ որոշումներ կայացնել։ Վճռական գործողությունների մեկնարկը տրված է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում
- Տիգրան Աբրահամյան. Երկիրը փրկելու պայքար է
- Հոկտեմբերի 3-ին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեցին, որովհետև խոստացել էին հանձնել. Սերոբ Գասպարյան
- Նարեկ Սամսոնյան. Պայքարի այս փուլում մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա մեծ գործընթացի կայացման համար
- Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
- Այս պահին Հայաստանում կուսակցության, անհատների շահեր չկան, այժմ վճռվում է մեր հայրենիքի բախտն ու ճակատագիրը. Ոսկանյան
- Ժամն է գործելու, Արցախը, Հայաստանը գտնվում են խիստ ճգնաժամային փուլում․ Խաչիկ Գալստյան