Պայքարը մեկնարկած է. Իշխան Սաղաթելյան
«Բոլոր նրանք, ում համար թանկ է մեր հայրենիքը, յուրովի, ամեն մեկը ձևակերպելու է իր բողոքի ակցիան։ Բոլորս ունենք մեկ նպատակ, մեկ օրակարգ»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ պայքարը լինելու է ապակենտրոն, ցանցային, բոլոր իրական ուժերը մասնակցություն ունենալու են։
Ի.Սաղաթելյանի խոսքով, յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական ուժ ինքն է որոշում իր բողոքի ակցիաները և բողոքի ձայնն ինչպես բարձրացնել։
«Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն ունի ծրագիր սկզբից մինչև վերջ, այդ մասին կհայտարարենք, կանենք ու բոլորը կտեսնեն ժողովրդի իրական ուժը։ Այդ ամեն ինչը անելու ենք մեր ժողովրդի մասնակցությամբ։
Արթուր Վանեցյանն այսպես է որոշել։ Արթուր Վանեցյանը հիմա ինչ անում է, ճիշտ է անում, ողջունում ենք, մենք իր հետ ենք։
Պայքարը մեկնարկած է։ Այս պայքարը ունենալու է հաղթական ավարտ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, այս պայքարն ունի տրամաբանություն, քայլերի հերթականություն։
«Այստեղ մարդիկ չեն հավաքվել որևէ մեկին իշխանության բերելու համար, այլ այս մարդիկ դուրս են եկել փողոց հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն իրենց երեխաների, ծնողների, քույրերի։
Հանուն Հայաստանի ու Արցախի հայ մարդը պետք է դուրս գա պայքարի ու, վստահեցնում եմ, որ այս իշխանությունը երկար կյանք չունի, մենք առնվազն դրա համար ամեն ինչ անելու ենք»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Յուրաքանչյուրդ մտածեք, որ հենց ձեզանից է կախված Հայաստանի ու Արցախի ապագան
- ԱԱԾ ՊՊԾ պետը Ազատության հրապարակում էր
- Ի՞նչ կատարվեց Ազատության հրապարակում
- Արթուր Վանեցյան. Քիչ առաջ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ
- Տիգրան Աբրահամյան. Ճանապարհը մեկն է՝ մի կողմ թողնել նեղ անձնական շահերը
- «Հայրենասերի անձնական օրինակով քաղաքացիներ դաստիարակած ալեզարդ մեծ հայորդին այսօր Ազատության հրապարակում է»
- Արթուր Վանեցյան. Ես տուն չեմ գնալու
- Ազատության հրապարակում վիճակը լարված է, քաղաքացիները բերման են ենթարկվում
- Ոստիկաններն անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեր վրա. Արթուր Վանեցյան
- Այն, ինչ անում է Երևանում ապաստանած խունտան քարոզչական դաշտում, ընդամենը ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին. Աբրահամ Գասպարյան
- Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում
- Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
- Այս պահին Հայաստանում կուսակցության, անհատների շահեր չկան, այժմ վճռվում է մեր հայրենիքի բախտն ու ճակատագիրը. Ոսկանյան
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- Արի Ազատության հրապարակ. Արսեն Բաբայան
- «Հայրենիք». Մենք տուն չենք գնալու, մինչև չհասնենք մեր նպատակին
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան