Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում
Արցախյան վերջին պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանատ Նվեր Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես և Արթուր Ավագյանը՝
.չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված,
.առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների,
.որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ անժամկետ ՀԱՑԱԴՈՒԼ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։
Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ կատարման ուղղորդումը։
Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։
Այն ԿՈՉ Է, ծառայելու օրինակ։
Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։
Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ ՀԱՅՐԵՆԿԻՑՆԵՐ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։
Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։
Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է..., մենք էլ՝ նույն մենք»։