Փաշինյանն անընդհատ ոստիկանական զորքերում է, քանի որ մտածում է սեփական անվտանգության մասին, ոչ թե երկրի ու ժողովրդի. Օհանյան
«Եկել ենք տեսնելու մեր պատգամավոր գործընկերոջը, ընկերոջը, ով իր բողոքի ակցիան է անում այս վերջին իրադարձությունների դեմ՝ Հայաստանի՝ դեպի թուրքացման տանող ճանապարհի, Արցախի հայաթափման, ադրբեջանականացման»,-Ազատության հրապարակում լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։
Ս. Օհանյանի կարծիքով, յուրաքանչյուրի հայի պարտականությունն է միանալ այդ պայքարին, թույլ չտալ այս իշխանությունները կուրորեն Հայաստանը տանեն թուրք-ադրբեջանական խաբկանքի, խորամանկության մեջ, Արցախը տանել հայաթափման։
«Այս իշխանությանը որևէ մեկը մանդատ չի տվել միայնակ որոշել Արցախի կարգավիճակը»,- ընդգծեց ընդդիմադիր գործիչը։
Նա հարցադրում արեց՝ այս վեջին ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը տեսե՞լ է բանակում, սահմաններում։
«Անընդհատ ոստիկանական զորքերում է՝ այստեղ, Գյումրիում։ Ինքը մտածում է սեփական անվտանգության մասին, ոչ թե երկրի ու ժողովրդի։
Այս մեկուկես տարում մատը մատին չեն տվել բանակի մարտունակությունը վերականգնելու, սահմանները ամրապնդելու համար, թող մեծ-մեծ չխոսեն։
Եթե ինքը փորձում է վախեցնել ժողովրդին ու ասել՝ խաղաղության չգնալը պատերազմ է, ի՞նչ ես դու արել այս մեկուկես տարում, որպեսզի պատերազմ չլինի, ի՞նչ եք արել, որպեսզի բանակի մարտունակությունը վերականգնեք։ Ոչինչ չեք արել։ Սա ցավով եմ ասում, որովհետև բանակն իմ հարազատ կառույցն է»,- ասաց Ս. Օհանյանը։
Նա նշեց, որ այս առանձին ակցիաները մաս են կազմելու հետագայում ընդհանուր դիմադրության շարժում ձևավորելուն և թույլ չտալուն, որպեսզի այս իշխանությունները մեր երկիրը, ժողովրդին տանեն թուրքահպատակության։
«Այս շարժումը մեկ մարդու, մեկ ուժի, մեկ օրվա, մեկ ամսվա շարժում չէ, պետք է համախմբել բոլոր ուժերը, պետք է շարժմանը մասնակից լինեն բոլորը»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Ս. Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ ՊՊԾ պետը Ազատության հրապարակում էր
- Ի՞նչ կատարվեց Ազատության հրապարակում
- Արթուր Վանեցյան. Քիչ առաջ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ
- Տիգրան Աբրահամյան. Ճանապարհը մեկն է՝ մի կողմ թողնել նեղ անձնական շահերը
- «Հայրենասերի անձնական օրինակով քաղաքացիներ դաստիարակած ալեզարդ մեծ հայորդին այսօր Ազատության հրապարակում է»
- Արթուր Վանեցյան. Ես տուն չեմ գնալու
- Ազատության հրապարակում վիճակը լարված է, քաղաքացիները բերման են ենթարկվում
- Ոստիկաններն անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեր վրա. Արթուր Վանեցյան
- Այն, ինչ անում է Երևանում ապաստանած խունտան քարոզչական դաշտում, ընդամենը ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին. Աբրահամ Գասպարյան
- Մեր թշնամին մեզ հետ դեռ խոսում է ցեղասպանության լեզվով, ինչպե՞ս կարելի է նրա հետ բարեկամություն անել. Դոխոյան
- Թագուհի Թովմասյան. Վճռական գործողությունների մեկնարկը տրված է
- Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում
- Հոկտեմբերի 3-ին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեցին, որովհետև խոստացել էին հանձնել. Սերոբ Գասպարյան
- Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- Ժամն է գործելու, Արցախը, Հայաստանը գտնվում են խիստ ճգնաժամային փուլում․ Խաչիկ Գալստյան
- Արի Ազատության հրապարակ. Արսեն Բաբայան
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան