Հոկտեմբերի 3-ին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեցին, որովհետև խոստացել էին հանձնել. Սերոբ Գասպարյան
«Նրանք երբ եկան իշխանության, առաջին օրվանից Փաշինյանի թիմը, նրա կինը, ինքը բոլորն ընդդեմ բանակի խոսեցին»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։
Նա նշեց, որ վճռական պայքարի դուրս կգա ցանկացածի հետ, եթե վստահություն առաջացնեն։
Ս.Գասպարյանի խոսքով, ընդդիմությունը մի ձև պետք է գտներ օրենքով կամ որևէ այլ ձև, որպեսզի այսօրվա Ազգային ժողովը գոյություն չունենար․ «Այդ ԱԺ-ն, երբ նայում եմ՝ վաշխառուներ, առևտրականներ, անհայրենիքներ, կանգնած ամբիոնից գորշ գայլի նշանն են ցույց տալիս ու խոսում են, նրանք իմ համար հայեր չեն։ Կասկած ունեմ շատերը գորշ գայլերի անդամներ են, իսկ մենք 90-ականներին գորշ գայլերին սատկացրել ենք» ։
Նա նշեց, որ Փաշինյանը շանտաժ է անում հայերին, որ մեզ կսպանեն, բանակ չունենք, չենք կարող կռվել։
«Ես էլ ասում եմ մենք կարող ենք կռվել ու կարող ենք հաղթել»,- ասաց Ս. Գասպարյանը։
Նա նաև նշեց, որ հոկտեմբերի 3-ին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը. «Ջաբրայիլի դիմաց կուտակված ադրբեջանական, թուրքական բանակը, վարձկանները, մոտավորապես 20 հազար զորք էր կուտակված, ընդամենը երկու սնարյադ էր պետք, պատերազմը կվերջանար։ Չարեցին, որովհետև խոստացել էին հանձնել, բայց Շուշին, Հադրութը էլի մերն է լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյան. Պայքարի այս փուլում մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա մեծ գործընթացի կայացման համար
- Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
- Այս պահին Հայաստանում կուսակցության, անհատների շահեր չկան, այժմ վճռվում է մեր հայրենիքի բախտն ու ճակատագիրը. Ոսկանյան
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- Ժամն է գործելու, Արցախը, Հայաստանը գտնվում են խիստ ճգնաժամային փուլում․ Խաչիկ Գալստյան
- Արի Ազատության հրապարակ. Արսեն Բաբայան
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան