Սա վերջին կետն է, սրանից այն կողմ արդեն ունենք պետության կորստի ռիսկ. Սոս Հակոբյան
«Այլևս հորդորների, կոչերի ժամանակն անցել է, շատ մեծ արագությամբ Հայաստանը, Արցախը գնում են դեպի կործանման այս իշխանության ձեռամբ»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Նրա խոսքով, պետք է դիմել հստակ քայլերի՝ մարդկանց հասկացնելու, որ սա վերջին կետն է, սրանից այն կողմ արդեն ունենք պետության կորստի ռիսկ։
«Մենք սյստեղ ենք, այստեղ ենք մնալու։ Կուսակցականության խնդիր չենք դրել։ Այո, մենք «Հայրենիք» կուսակցության անդամներ ենք, կուսակցությունը հենց այսօրվա համար է, ո՞ւմ է պետք գալու կուսակցություն, եթե այս օրերին չի լինելու վճռական։ Բայց խնդիրը կուսակցությունը չէ։ Մենք հաստատակամ ենք, վճռական, սպասելու ենք յուրաքաչյուր քաղաքացու հետ խոսելու»,- ասաց Ս. Հակոբյանը։
Նրա խոսքով, խնդիրը դրված չէ բոլոր ընդդիմադիր ուժերն այստեղ լինեն, բոլորը նույն գործողությունն անեն. «Բայց, վստահ եմ, բոլոր ընդդիմադիր ուժերն իրենց գործն իրենց չափով անում են ու դեռ անելու են։ Բնական է, լինելու է մասնակցություն բոլոր ընդդիմադիր ուժերի կողմից։ Անպայման չէ հենց Ազատության հրապարակում, այլ այն մասում, որտեղ կհամարեն այդ պահին պատեհ ըստ արդյունավետության։ Կարծում եմ՝ բոլորը լծվելու են գործի։ Մեկն այստեղ, մեկն այլ վայրում, այլ ժամանակի, բայց նպատակը հստակ մեկն է»։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։
Ազատության հրապարակում այս պահին բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ են հավաքվել։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում
- Տիգրան Աբրահամյան. Երկիրը փրկելու պայքար է
- Նարեկ Սամսոնյան. Պայքարի այս փուլում մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա մեծ գործընթացի կայացման համար
- Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
- Այս պահին Հայաստանում կուսակցության, անհատների շահեր չկան, այժմ վճռվում է մեր հայրենիքի բախտն ու ճակատագիրը. Ոսկանյան
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- Ժամն է գործելու, Արցախը, Հայաստանը գտնվում են խիստ ճգնաժամային փուլում․ Խաչիկ Գալստյան
- Արի Ազատության հրապարակ. Արսեն Բաբայան
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա