Մեր թշնամին մեզ հետ դեռ խոսում է ցեղասպանության լեզվով, ինչպե՞ս կարելի է նրա հետ բարեկամություն անել. Դոխոյան
«Վտանգ կա, որ շատ մոտ ապագայում կարող է մեր հարևանը լինել թուրք, ադրբեջանցի։ Չեմ պատկերացնում, որ իմ երեխան խաղա թուրքի երեխայի հետ։ Դրա համար լինելու եմ այս հրապարակում այնքան ժամանակ, մինչև բացառեմ այդ երևույթը»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը։
Նրա խոսքով, մեր թշնամին մեզ 100 տարի կոտորել է, մեզ հետ դեռ խոսում է ցեղասպանության լեզվով, ինչպե՞ս կարելի է նրա հետ բարեկամություն անել։
«Ո՞նց ենք պատկերացնում մեր դարավոր թշնամու հետ դառնալ բարեկամներ։ Փաշինյանը ևս գիտի, որ սուտ է այդ խոսակցությունները, երևի այլ բան չունի ասելու»,- ասաց Դոխոյանը։
Ըստ նրա, ազգը սիրող, հայրենիքը գնահատող մարդիկ շատ-շատ են։
«Ասում ենք՝ եկեք, փրկենք հայրենիքն ու ազգը, դրանից հետո պատրաստ ենք նույնիսկ բոլորս հեռանալ քաղաքական դաշտից։ Եթե իմ հայրենակիցներն ինձ ասեն՝ գնա, էլ քեզ չենք ուզում տեսնել, ես իմ գերակա խնդիրը, ամեն դեպքում, կհամարեմ կատարած»,- ասաց Վահե Դոխոյանը։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։
Ազատության հրապարակում այս պահին բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ են հավաքվել։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Սա մեր վերջին կռիվը պիտի լինի
- Սա վերջին կետն է, սրանից այն կողմ արդեն ունենք պետության կորստի ռիսկ. Սոս Հակոբյան
- Թագուհի Թովմասյան. Վճռական գործողությունների մեկնարկը տրված է
- Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում
- Տիգրան Աբրահամյան. Երկիրը փրկելու պայքար է
- Նարեկ Սամսոնյան. Պայքարի այս փուլում մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա մեծ գործընթացի կայացման համար
- Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
- Այս պահին Հայաստանում կուսակցության, անհատների շահեր չկան, այժմ վճռվում է մեր հայրենիքի բախտն ու ճակատագիրը. Ոսկանյան
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- Ժամն է գործելու, Արցախը, Հայաստանը գտնվում են խիստ ճգնաժամային փուլում․ Խաչիկ Գալստյան
- Արի Ազատության հրապարակ. Արսեն Բաբայան
- «Հայրենիք». Մենք տուն չենք գնալու, մինչև չհասնենք մեր նպատակին
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան