Տիգրան Աբրահամյան. Երկիրը փրկելու պայքար է
«Անկախ այն բանից, թե նախկինում, ով ում հետ քաղաքական ինչ խնդիրներ են ունեցել, այսօր պետք է համախմբվեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որն այս պահին Ազատության հրապարակում է։
Պատգամավորը հիշեցնում է, այս իշխանությունները բացեիբաց հայտարարել են, որ նպատակ ունեն հանձնել Արցախը։
«Հանձնելով Արցախը՝ հանձնելու են Սյունիքը, ապա ողջ Հայաստանը։ Բոլոր այն անձինք, որոնք մտահոգված են ստեղծված իրավիճակով, պետք է համախմբեն։ Սա քաղաքական ուժերի, առաջնորդների ամբիցիաների խնդիրր չէ, սա բառիս բուն իմաստով երկիրը փրկելու պայքար է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորն ասաց, այս իշխանություններն Արցախը պատկերացնում են Ադրբեջանի կազմում։
«Այն ապագան, որի մասին խոսում էին քարոզարշավի ժամանակ, ընտրություններից հետո, հիմա ասում են՝ խաղաղության օրակարգը ավելի շատ պատերազմի, զրկանքների, նոր ցեղասպանության մասին։ Արցախը Ադրբեջանի կազմում նշանակումէ բնաջնջման վտանգ։ Սա միայն Արցախի, Սյունիքի հարցը չէ, սա հայության հավաքական խնդիրն է, այն վերաբերում է բոլորիս»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։
Ազատության հրապարակում այս պահին բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ են հավաքվել։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյան. Պայքարի այս փուլում մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա մեծ գործընթացի կայացման համար
- Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
- Այս պահին Հայաստանում կուսակցության, անհատների շահեր չկան, այժմ վճռվում է մեր հայրենիքի բախտն ու ճակատագիրը. Ոսկանյան
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- «Հայրենիք». Մենք տուն չենք գնալու, մինչև չհասնենք մեր նպատակին
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա