Երուսաղեմի հայ և հույն պատրիարքները, Սուրբ Երկրի Քուստոսը նամակ են ուղարկել Իսրայելի նախագահին
Ապրիլի 18-ին Երուսաղեմի հայ պատրիարքը, Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքը և Սուրբ Երկրի Քուստոսը միասնական նամակ են ուղարկել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին: Այս մասին հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։
««Լոյսի» արարողության վերաբերյալ Իսրայելի ոստիկանությունը իր որոշած սահմանափակումների մասին Երուսաղեմի հայոց պատրիարքությանը տեղեկացնելուց հետո, պատրիարքության տարածած հաղորդագրության հրապարակումից երկու օր անց Երուսաղեմի Հին քաղաքի ոստիկանատան քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպան հեռաձանով տեղեկացրեց, որ արարողությանը հայ մասնակիցների թիվը 200-ից բարձրացվել է 450-ի:
Պատրիարքությունը իր անհամաձայնությունը հայտնեց նաև այս թվի վերաբերյալ և ձեռնակեց իրավատեր համայնքների հետ միասնական բողոք-նամակ գրելուն:
Այսօր իրավատեր երեք համայնքների Հոգևոր պետը՝ Երուսաղեմի հայ պատրիարքը, Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքը և Սուրբ Երկրի Քուստոսը հետևյալ միասնական նամակն են ուղարկել Իսրայելի մեծաարգո նախագահ տիար Իսահակ Հերցոգին»,- գրել է Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ հրապարակելով նաև նամակը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան