Թուրքիան ռազմական գործողությունն է սկսել Իրաքի հյուսիսում
Թուրքիայի զինված ուժերը նոր ներխուժում է իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում է «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, գրում է Էրմենիհաբերը։
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմագործողությանն ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները:
Նշվում է, որ թուրքական օդուժի կողմից ՔԲԿ-ի դիրքերի պահեստների, թաքստոցների ու բունկերների ուղղությամբ իրականացված ավիահարվածներից հետո տարածք են մտել նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ:
Աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիան պարբերաբար, ներխուժելով Իրաքի տարածք, ավիահարվածներ է հասցնում ՔԲԿ-ի տեղակայման վայրերին ու թաքստոցներին: Որոշ դեպքերում օդային հարձակումներին հաջորդում են նաև ցամաքային գործողություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին