Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին. Հացադուլ հայտարարած երիտասարդներ
44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ հայտարարելու որոշումը կայացրել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունից հետո։
«Որոշիչ ազդակը, որ մեզ բերել է այս քայլին, Արցախի ԱԺ հայտարարություն է։ Մինչ այդ եղել են մտահոգություններ, հայտարարություններ, բայց, կարծում ենք, որ ամենաազդեցիկն իր նշանակությամբ ու ծավալներով այդ հայտարարությունն է»,- լրագրողներին ասաց Արթուր Ավագյանը։
Նրա գնահատմամբ, այն շատ լուրջ հայտարարություն է ու դրան պետք է արձագանքել համարժեք։
«Բավարար չէ միայն մտահոգությունները կիսել ընկերների հետ, փաբերում այդ մասին դատողություններ անել, ֆեյսբուքում դատավորի պատմուճանը հագնել, սրան դատել, նրան դատել և գնալ քնե
Տղեք, փաբերում խմելով հայրենիքը չեք փրկի, կոնկրետ քայլեր են պետք»,- նշեց Արթուրը։
Նրա խոսքով, իրենց այս քայլը հիմնականում ուղղված է երիտասարդությանը, առանց բացառելու մնացած հայրենակիցներին, ովքեր մտահոգ են, քանի որ ունեն մեծ պոտենցիալ, ինտելեկտ, բայց այդ ուժն այս պահին պարզապես անդորրության է տրված։
«Հայրենասիրությունը, հայրենիքը բացարձակ արժեք է։ Մենք մարմնավորում ենք այդ մտահոգությունը, այն հետևանքը ու արդյունքը, որ կարող է լինել այս ամեն ինչի վերջում, լինելու է պատմության այն վատ կրկնությունը, որ մենք ունեցել ենք և ազգային ինքնության շատ լուրջ խնդիր է լինելու»,- ասաց Արթուրը՝ հավելելով, որ այն, ինչ իրենք անում են, ակցիա չէ, ռեակցիա է, չեն պատրաստվում ինչ-որ աշխարհաքաղաքական գնահատականներ տալ, ով է սխալ, ով ճիշտ, այլ ասում են կա արարք և այդ արարքին պետք է արիական պատասխան տալ։
Նվեր Կիրակոսյանը նախ խնդրեց, որ քիչ շահարկել իրենց՝ պատերազմի մասնակից լինելը, ինչն իրեն միայն բարոյական իրավունք է տալիս ինչ-որ հարցերի շուրջ բարձրաձայնել իր դիրքորոշումը. «Եկեք խոսենք՝ որպես մտահոգության մարմնավում։ Մենք հացադուլ ենք հայտարարել, որն ուղղված է երիտասարդությանը։ Իմաստն այն է, որ թմբիրից դուրս գան։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին պետք է լինի համարժեք ռեակցիա։ Մեր կարծիքով, իրավիճակը ծայրահեղ է»։
Արթուր Ավագյանն ասաց, որ այս իշխանություններն ու իրենց համալիր գործունեությունը հակասում է իրենց մտահոգություններին, բայց իրենց նպատակը երիտասարդությանն ասել է, որ պետք է համարժեք արձագանքել իրավիճակին։
Հարակից հրապարակումներ`
- Խաչիկ Գալստյան. Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում