«Անահիտ, տեղյակ էս, որ ուղիղ պարտավորություն ունես տղաների մոտ հերթապահող բուժանձնակազմ ուղարկելու»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Աղի չարաշահմաման արդյունքում առողջությանը վնաս հասցնելով մտահոգված մի կնիկ կար:
Տեղեկացնում եմ դրան, որ Ազատության հրապարակում 44օրյա պատերազմի մասնակից 2 տղա են հացադուլ անում, ու դա առողջությանը մեղմ ասած վնասում ա:
Միգուցե թեթևսոլիկ մի քայլ էլ էս մասով անի. դե նախարար ա չէ ամեն դեպքում:
Անահիտ, տեղյակ է՞ս, որ ուղիղ պարտավորություն ունես տղաների մոտ հերթապահող բուժանձնակազմ ուղարկելու:
Թե սա հերթական քաղաքական հնազանդության արարնա:
Արթուրի ու Նվերի ինքնազգացողությունը լավ է, տղերքը պինդ են ու ամենակարևորը ԱԶՆԻՎ իրենց գործում և նպատակում»։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ են հայտարարել արցախյան վերջին պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։
Ծայրահեղ քայլին դիմելու մասին նրանք հայտարարել էին դեռ երեկ, այսօր առավոտվանից Ազատության հրապարակում են, սակայն մինչ այս պահը հրապարակ հերթապահ բրիգադ չի ուղարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Խաչիկ Գալստյան. Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում