Վահե Հակոբյան. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների օրակարգը նույնն է
««Հայաստան» դաշինքն այսօր զբաղված է իր օրակարգով։ Իմ գործընկերներն արդեն հնչեցրել են, որ մենք հիմա վարում ենք ապակենտրոնացված պայքարի քաղաքականություն»,-Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այսօր ամբողջ ընդդիմությունը «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ նստացույց չի իրականացնում, այլ առանձին պատգամավորներ են ժամանակ առ ժամանակ գալիս հրապարակ։
Միաժամանակ նա նշեց, որ «Հայաստան» դաշինքի օրակարգը չի տարբերվում «Պատիվ ունեմ»-ի օրակարգից. «Մենք մեր օրակարգում ունենք մեկ գլխավոր կետ ու միակը՝ Նիկոլ Փաշինյանի և իր հետևորդների շուտափույթ հեռացումը մեր քաղաքական կյանքից, առհասարակ մեր կյանքից։ Օրակարգը դա է՝ և «Պատիվ ունեմ» դաշինքի, և Արթուր Վանեցյանի, և «Հայաստան» դաշինքի»։ Ես համոզված եմ, որ մեր երկիրն այսօր ղեկավարում է հոգեկան ոչ կայուն վիճակի մեջ գտնվող անձ, քանի որ Փաշինյանը կարող է առավոտյան մեկ բան ասել, ցերեկը իրեն հակասել, երեկոյան գալ իր առավոտյան թեզերին, գիշերը չորրորդ թեզը բարձրաձայնել»։
Նա ասաց, որ արդեն ունեն մանրակրկիտ կազմած ծրագիր, բայց փակագիծ չի բացի։ Վահե Հակոբյանի խոսքով, հաջողության չհասնելու տարբերակ չունեն, հակառակ դեպքում գաղափարը, որ «մենք շուտով կորցելու ենք ամեն ինչ, այդ թվում մեր պետականությունը», անգամ վաղվա օրն է։
«Այսօր բացարձակ կարևոր չէ, թե ով ում է սիրում, ով ում չի սիրում, ով է պատգամավոր, ով պատգամավոր չէ, ընդհանրապես կապ չունի, այսօր կա Հայաստանի քաղաքացի ու այն գիտակից մարդիկ, ովքեր պատկերացնում են, որ մենք վաղը կորցնելու ենք մեր պետականությունը»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Վ.Հակոբյանը նշեց, որ իրենք ողջունում են ցանկացած անձի, կազմակերպության, կուսակցության, ով դուրս է գալիս գործող իշխանությունների դեմ պայքարի համար։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին օրվա երկրորդ կեսին Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրել հրապարակ։ Վանեցյանը գիշերն անցկացրել է Ազատության հրապարակում։
«Մենք մնալու ենք այստեղ մինչև մեր պայքարի ավարտը»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գտնվում ենք չափազանց ծանր իրավիճակում, բայց այս իրավիճակից դուրս ենք գալու. Արամ Վարդևանյան
- Պայմաններն իրականում բարդ են, բայց մենք գիտենք` ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- Մարդկանց հոսքն ու իշխանության կողմից այսքան մեծ քանակությամբ ուժեր կուտակելը ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք. Վանեցյան
- Պայքարը մեկնարկած է. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Յուրաքանչյուրդ մտածեք, որ հենց ձեզանից է կախված Հայաստանի ու Արցախի ապագան
- Փաշինյանն անընդհատ ոստիկանական զորքերում է, քանի որ մտածում է սեփական անվտանգության մասին, ոչ թե երկրի ու ժողովրդի. Օհանյան
- Արթուր Վանեցյան. Ես տուն չեմ գնալու
- Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա