Վիտալի Մանգասարյան. Կառավարությունը որոշել է վաճառել զորամասեր
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարությունը, որոշել է վաճառել Պաշտպանության նախարարությանն ամրակցված 71 անուն անշարժ գույքը։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ տարիներ շարունակ նշված գույքերի պահպանման համար նախարարության կողմից իրականացվում են ծախսեր՝ պահակի վարձատրություն, էլեկտրաէներգիա և այլ, որոնք արդարացված չեն նախարարության բյուջեի տեսակետից։
Ցուցակում տեղ են գտել նաև Երևանում և ՀՀ մի շարք այլ մարզերում գտնվող զորամասեր։
Ստացվում է , որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը գումար ունի ոստիկանության զորքերի սպառազինության, ավտոպարկի թարմացման, տարբեր բարձրաստիճան պաշտոնյանների գերթանկարժեք մեքենաների և վերջիններիս պարգևավճարների համար, սակայն գումար չունի պետության անվտանգության համար պատասխանատու կառույցի բալանսում գտնվող զորամասի պահակի ու լույսի վարձի համա՞ր։
Զավեշտալին նաև այն է , որ մեկ տարուց ավել խոսում է բանակի արդիականացման և այսպես կոչված պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, և վերջում պարզվում է , որ նույնիսկ պահեստի պահակի փող չկա...»։