Հանրապետության 328 բուժհիմնարկներում արձանագրվել է 2019 խախտում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հանձնարարականով և 2022 թվականի տարեկան ծրագրով 1-ին եռամսյակում հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ տարածքում գործող առողջապահական օբյեկտներում՝ ըստ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի՝ «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման N 21 հավելվածով նախատեսված ստուգաթերթի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը։
«Հետազոտություններն արվել են բուժսպասարկում իրականացնող 338 առողջապահական օբյեկտներում։
Հրդեհատեխնիկական հետազոտություններից պարզվել է, որ առանց թերությունների է շահագործվում 10 առողջապահական օբյեկտ։
Հետազոտությունների արդյունքում 328 բուժհիմնարկներում արձանագրվել է 2019 խախտում։
Ամենից շատ՝ 453 խախտում հայտնաբերվել է Երևանի 37 բուժհաստատություններում։ Ամենից քիչ խախտում արձանագրվել է Վայոց ձորի մարզում՝ 28 խախտում՝ 7 բուժհաստատություններում։
ՀՀ մյուս մարզերում պատկերը հետևյալն է․ Արագածոտնի մարզի 23 հաստատություններում հայտնաբերվել է 158 խախտում, Արարատի մարզի 52 հաստատություններում՝ 316 խախտում, Արմավիրի 57 հաստատություններում՝ 269, Գեղարքունիքի 39 հաստատություններում՝ 306, Լոռու 25 բուժհիմնարկում՝ 150, Կոտայքի 41 հաստատությունում՝ 106, Շիրակի 19 բուժհաստատությունում՝ 105, Սյունիքի 15 հաստատությունում՝ 36, Տավուշի 23 բուժհաստատությունում՝ 25 խախտում։
Առավել կրկնվող խախտումներն են․
-Հիվանդանոցները, պոլիկլինիկաները, ամբուլատորիաները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով՝ 281 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 14%-ը։
- Հակահրդեհային ինքնաշխատ համակարգից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին․ 255 խախտում (13%)
- Արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում (200մ շառավղով) նախատեսված չէ առնվազն 1 հրշեջ հիդրանտ կամ նվազագույնը 50 մ քառ․ տարողությամբ հակահրդեհային ջրավազան․ 226 խախտում (11%),
- Շինարարական հիմնատարրերը մշակված (տոգորված) չեն հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով և չեն գտնվում մշակման (տոգորման) ներգործության ժամկետների մեջ՝ 195 խախտում (10%),
- Օբյեկտն ապահովված չէ հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ 180 խախտում․ (9%),
- Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը սարքին վիճակում չէ․ 145 խախտում (7%),
- 15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի դռները չեն բացվում դեպի դուրս, բացի Ա և Բ կարգի սենքերից․ 120 խախտում` (6%)»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան