Ինչ ուտել նիհարելու համար․ ձվով նախաճաշի 5 բաղադրատոմս
Դիետոլոգ Լիզա Յանգը ներկայացրել է նիհարելու համար ձվով լավագույն ուտեստների հնգյակը, գրում է Eat This, Not That!-ը։
Դիետոլոգն առաջարկել է գարնանը պատրաստել ֆրիտատա՝ ձվով իտալական ուտեստ սեզոնային բանջարեղենով։ Նա խորհուրդ է տալիս դրան ավելացնել ծնեբեկ, սոխ, բուլղարական կարմիր պղպեղ և սպանախ։ Այս մթերքները պարունակում են բջջանյութ և սննդարար նյութեր, որոնք նպաստում են նիհարելուն, տալիս են էներգիա ամբողջ օրվա ընթացքում:
Յանգն առանձին նշում է կարմիր պղպեղով և պանրով պատրաստված ֆրիտատը: «Այն ավելի առողջարար դարձնելու համար ավելի լավ է դրա մեջ չդնել բեկոն կամ այլ մսամթերք: Այս խորհուրդը վերաբերում է նաև ձվով այլ ուտեստներին։ Որքան շատ բանջարեղեն, այնքան լավ: Որքան քիչ վերամշակված միս, այնքան լավ»,- պարզաբանել է սննդաբանը։
Մեկ այլ առողջարար ձվի ուտեստ է սև լոբով ձվածեղը: Յանգի խոսքով՝ այն հարուստ է սպիտակուցներով, ինչը թույլ է տալիս մարդուն երկար ժամանակ քաղց չզգալ։ Իր հերթին, լոբիները հարուստ են մանրաթելերով, որոնք ավելի դանդաղ են մարսվում: Այն պատրաստելու համար Յանգը խորհուրդ է տալիս ձվածեղը լցոնել սև լոբով, լայմի հյութով, չամանով և կծու սոուսով:
Չորրորդ ուտեստը, որին պետք է ուշադրություն դարձնել, ըստ սննդաբանի, բաղկացած է սնկից, ձվից և սպանախից։ Նա խոսքով՝ այն կարելի է եփել ընդամենը 10 րոպեում։ Սննդաբանը նշում է, որ մեկ բաժակ եփած սպանախը պարունակում է չորս գրամ մանրաթել, իսկ սնկի մեջ առկա վիտամին D-ն օգտակար է քաշը վերահսկելու համար: «Սպանախը և սնկերը շատ սննդարար են և ունեն ցածր կալորիականություն», - բացատրել է Յանգը:
Նախաճաշի մեկ այլ թեթև տարբերակի համար սննդաբանը խորհուրդ է տալիս հարել մի քանի ձվի սպիտակուց, վրան լցնել սպանախ, լոլիկ, աղ, սոխ և խառնուրդը լցնել տապակի մեջ։ Ութ րոպեում, ըստ Յանգի, հագեցնող սնունդ կստացվի։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու ենք գիրանում և ինչպես ճիշտ սնվել՝ չգիրանալու համար
- Որոնք են ստամոքսի համար օգտակար մթերքները
- Որոնք են երկարակյաց մարդկանց սիրած ըմպելիքները
- Դիետոլոգը զգուշացրել է թթու և տապակած սնունդի վտանգավորության մասին
- Ինչո՞ւ շոկոլադը չի կարելի համադրել սուրճի հետ
- Դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել սպիտակ բրնձից
- Որն է օրգանիզմը մաքրելու և նիհարելու իդեալական մթերքը
- Ադելը պատմել է, թե ինչպես է նիհարել 50 կգ-ով
- Ըմպելիքների 5 տեսակ, որոնք խանգարում են նիհարելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան