Գտնվում ենք չափազանց ծանր իրավիճակում, բայց այս իրավիճակից դուրս ենք գալու. Արամ Վարդևանյան
«Հայաստան» դաշինքն ունի գործողությունների հստակ ծրագիր, որի մանրամասներն առաջիկայում կներկայացվեն։ Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ խնդրելով հայրենակիցներին փոքր-ինչ համբերել։
«Այնպիսի ժամանակաշրջան է, որ մեր գործողությունները պետք է հստակ ծրագրավորված ու համակարգված լինեն։ Մենք հենց այդպես ենք տրամադրված։ Սա բավականաչափ լուրջ գործողությունների ծրագիր է լինելու», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա կարևորեց ապակենտրոն գործողությունները, ցանցային պայքարն իր ձևով և բովանդակությամբ, որի դրսևորումներից մեկն էլ հենց Արթուր Վանեցյանն իրականացնում է ու դա շատ կարևոր է։
«Մենք գտնվում ենք չափազանց ծանր իրավիճակում, բայց համոզված եմ, որ մենք այս իրավիճակից դուրս ենք գալու, և այսպիսի օրակարգեր, Հայաստանի «կզած» քաղաքականություն տեղ չի ունենալու մեր իրականության մեջ», - ասաց Արամ Վարդևանյանը։
Նա դիմեց այն հայրենակիցներին, ովքեր այս ժամանահատվածում հիասթափվել, հուսահատվել են, սակայն դա այս իրավիճակում լուծում չէ. «Պետք է իսկապես զարթնել, վեր կենալ և դուրս գալ այդ թմբիրից։ Իսկապես պետք է համախմբվենք, միասնական լինենք և կհասնենք մեր արդյունքին»։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-ին Մոսկվա կատարվելիք այցից, պատգամավորն ընդգծեց` Փաշինյանի թե միջազգային այցերից, թե առհասարակ իր գործողություններից որևէ դրական ակնկալիք չի ունեցել, չունի, հակառակը` մշտապես տագնապի զգացում ունի։
Հարակից հրապարակումներ`
- Պայմաններն իրականում բարդ են, բայց մենք գիտենք` ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- Մարդկանց հոսքն ու իշխանության կողմից այսքան մեծ քանակությամբ ուժեր կուտակելը ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք. Վանեցյան
- Պայքարը մեկնարկած է. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Յուրաքանչյուրդ մտածեք, որ հենց ձեզանից է կախված Հայաստանի ու Արցախի ապագան
- Փաշինյանն անընդհատ ոստիկանական զորքերում է, քանի որ մտածում է սեփական անվտանգության մասին, ոչ թե երկրի ու ժողովրդի. Օհանյան
- Արթուր Վանեցյան. Ես տուն չեմ գնալու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան