Գյումրիում մթնոլորտը դրական է
«Գյումրիի 33/68 ընտրատեղամասում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի քվեարկությունը անցնում է բնականոն հունով և օրենքի տառին համապատասխան»,- Գյումրիում Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տեղամասային հանձնաժողովի քարտուղար Կարեն Միքայելյանը:
Վերջինիս խոսքերով` հանրաքվեի տեղամասը բացվել է ճիշտ ժամանակին, և որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել: Քաղաքացիների ակտիվությունը Կարեն Միքայելյանը գնահատեց միջին-բարձր, շեշտելով, որ այս ամենը պայմանավորված է նաև բարվոք եղանակային պայմաններով:
Քարտուղարը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ ընտրացուցակիների հետ կապված որևէ բողոք և նկատառում չի եղել:
Panorama.am-ի թղթակցի դիտարկմամբ` ընտրատեղամասում մթնոլորտը դրական է, և աշխատանքն ընթանում է հանգիստ պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան