Միրզոյանն ու ամերիկացի համանախագահը քննարկել են խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու հարցը
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը:
Կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը:
Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները` մասնավորապես հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանի հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի հետ
- Ուկրաինայի ԱԳ նախարարը պահանջում է հեռացնել Ռուսաստանին ԵԱՀԿ-ից
- Դավիթ Բաբայանը հույս ունի՝ հարաբերությունների թեժ շրջանը հաղթահարելուց հետո կրկին կսկսի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը
- ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ոչնչացված է. Էդգար Էլբակյան
- Շառլ Միշելի հայտարարության տեքստում անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. Սուրենյանց
- ԵԱՀԿ նախագահը Երևանում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին
- Երևան կժամանի ԵԱՀԿ նախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան