Դավիթ Անանյան. Իրավիճակը, մեղմ ասած, լավ չի
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանն Ազատության հրապարակ էր եկել։ Ինչպես լրագրողներին ասաց՝ եկել է բարևելու իր ընկերներին։
«Ես ակտիվ քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, համարեք, որպես քաղաքացիական պարտք եկա, բարևելու իմ ընկերներին»,-ասաց Անանյանը։
ՊԵԿ նախկին պաշտոնյան նշեց՝ իրեն մտահոգում է երկրի վիճակը, Արցախի շուրջ կատարվողը նկարագրելու համար «լեքսիկոնում բառեր ու բառակապակցություններ» չգտավ, որոնք ավելի ճշգրիտ կբնորոշեն այն։
«Իրավիճակը, մեղմ ասած, լավ չի»,-ասաց Անանյանը՝ ընդգծելով, որ իշխանափոխություն պետք է լիներ 2020-ի նոյեմբերին կամովի։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանների բացմանը, ապա Անանյանի գնահատմամբ, ռիսկերը մեծ են։
«Բոլորս պետք է ձգտենք խաղաղության, բայց դրա համար պետք է պատեհ ժամանակ ընտրենք։ Ժամանակը պատեհ չէ»,-ասաց Անանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան